Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 24 Ուսումնասիրության անցկացումը և առաքինության ստուգումը. 1. Ուսումնասիրությունն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Գործի ծավալներից և արտաքին աղբյուրներից տեղեկության ստացման ժամկետներով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի հրամանով ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ հինգ աշխատանքային օրով. 2. Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է դիմումում կամ զեկուցագրում նշված հանգամանքները, անհրաժեշտության դեպքում դիմում կամ զեկուցագիր ներկայացրած անձանցից պահանջում է վերաբերելի տեղեկություններ, ապացույցներ. 3. Ուսումնասիրություն է անցկացվում նաև ավարտված ծառայողական քննության մասով նոր երևան եկած հանգամանքների դեպքում՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձի կամ կազմակերպության դիմումի կամ ոստիկանության այն ծառայողի դիմումի հիման վրա, որը կատարել է ենթադրյալ խախտումը։ Դիմումը կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն իմացել կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին: Այս դեպքում ուսումնասիրության շրջանակում պետք է քննարկման առարկա դառնա խախտման վաղեմության ժամկետների հարցը, ինչպես նաև ծառայողական քննությունը վերսկսելու դեպքում՝ կարգապահական տույժ կիրառելու կամ կիրառված կարգապահական տույժի փոփոխության հարցը կամ խախտում թույլ տված այլ անձանց բացահայտումը. 4. Ուսումնասիրության անցկացման դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է ուսումնասիրություն անցկացնողի պահանջով հանձնել փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ։ Փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջի պարտականությունը սահմանվում է ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով. 5. Առանձին հարցերի պարզման համար լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է նշանակվել և անցկացվել ուսումնասիրություն։ Ուսումնասիրություն նշանակելու մասին իրավական ակտով հստակ սահմանվում են ուսումնասիրության շրջանակը և նպատակը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նշանակված ուսումնասիրություն անցկացնողներին նշանակում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 24 7. Ուսումնասիրության ժամանակ ձեռք բերված տվյալները, անկախ կրիչի տեսակից, ինչպես նաև փորձաքննության արդյունքները համարվում են ապացույցներ և որպես ապացույցներ կարող են օգտագործվել ծառայողական քննության ընթացքում. 8. Ուսումնասիրության անցկացման ընթացակարգը սահմանվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով. 9. Առաքինության ստուգումն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով։ Ոստիկանության ծառայողների առաքինության ստուգման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։ |