FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Մշակութային աճուրդում գործարքների իրականացումը.
1. Մշակութային աճուրդի տանը մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների իրացման, ծառայությունների մատուցման և այլ վճարները, ինչպես նաև մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների գնահատման գնանշումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ անկանխիկ եղանակով։ 2․ Չի թույլատրվում իրականացնել որևէ գործարք այն մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առնչությամբ, որոնց վաճառքը կասեցված է դատական ակտով։ 3․ Մշակութային աճուրդում գրանցված և ներկայացված մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտավորությունների դիմաց։