Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 102 Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում. 1. Մինչև 16 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 3, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 7 տարին. 2. 16-ից մինչև 18 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 10 տարին. 3. Եթե մինչև 18 տարին լրանալը կատարված հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա անչափահասի նկատմամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 12 տարին. 4. 18-ից մինչև 21 տարին լրանալը միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ՝ 8, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 20 տարին: Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը. 5. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են սույն հոդվածով նախատեսված ավելի ցածր, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը. 6. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են մինչև 21 տարին լրանալը, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը: |