Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը. 1. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունը կարող են դիմել համապատասխան հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված մեկից ավելի անձինք հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդություն են ներկայացնում դատարան, ապա միջնորդությունները քննվում են այն դատավորի վարույթում, որի վարույթում գտնվում է ժամանակագրական առումով առաջինը ներկայացված միջնորդությունը: |