Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 71 Փորձագետին, թարգմանչին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը. 1. Փորձագետը կամ թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք. 2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փորձագետ, թարգմանիչ, դատական նիստի քարտուղար. 3) դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ. 4) առկա են նրա ձեռնհասությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ. 2. Որպես փորձագետ, թարգմանիչ կամ դատական նիստի քարտուղար՝ անձի նախկին մասնակցությունը նույն վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ: |