Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁևԵՐԸ. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերն են` ա) զինվորական շիրիմների պահպանումը և բարեկարգումը, շիրմաքարերի, հուշարձանների, տապանաքարերի, հուշաքարերի ու հուշակոթողների կառուցումը և տեղադրումը. բ) այն առանձին տարածքների պահպանումն ու բարեկարգումը, որոնք պատմականորեն կապված են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործությունների հետ. գ) հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուն-ազգանունների և այլ տեղեկությունների զետեղումը «Հուշամատյանում». դ) հիշատակի թանգարանների բացումը, ցուցահանդեսների կազմակերպումը, մարտական գործողությունների վայրերում հուշակոթողների տեղադրումը. ե) զանգվածային լրատվության միջոցներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործություններին նվիրված նյութերի հրապարակումը, արվեստի և գրականության ստեղծագործությունների կերտումը. զ) բնակավայրերի, փողոցների, հրապարակների, ֆիզիկական-աշխարհագրական օբյեկտների, կազմակերպությունների, այդ թվում` կրթական օջախների և զինվորական մասերի ու ստորաբաժանումների անվանակոչումը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուններով. է) հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումը: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը` նրանց հետմահու պարգևներ, շքանշաններ և կոչումներ շնորհելու միջոցով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման այլ միջոցառումները Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իր սահմանած կարգով իրականացնում է պետական բյուջեի միջոցների հաշվին: |