Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 225.1 Ապահովված իրավունքի հասկացությունը և առարկան. 1. Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է. 2. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15-րդ գլխով. 3. Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով. 4. Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ներառյալ՝ դրանց արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի. 5. Ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը. 6. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի. 6.1. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը և հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 225.1 6.2. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում, ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի, պետք է նաև նշվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ. 6.3. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով. 6.4. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում. 7. Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249 հոդվածով սահմանված կարգով, եթե՝ 1) դա նախատեսված է պայմանագրով, կամ 2) առկա է ապահովված անձի (պարտատիրոջ) և պարտապանի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին. 8. Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249.1 հոդվածի պահանջներին համապատասխան։ |