FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  718

Կապալառուի կատարած աշխատանքի ընդունումը պատվիրատուի կողմից.
1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում ու կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին.
2. Աշխատանքն ընդունելիս թերություններ հայտնաբերած պատվիրատուն իրավունք ունի դրանք վկայակոչել այն դեպքերում, եթե ընդունումը հաստատող ակտում կամ այլ փաստաթղթում նախատեսվել է այդ թերությունները կամ հետագայում դրանց վերացման պահանջ ներկայացնելու հնարավորությունը.
3. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունել է առանց ստուգման, զրկվում է աշխատանքի այն թերությունները վկայակոչելու իրավունքից, որոնք կարող էին հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ (բացահայտ թերություններ), եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով.
4. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունելուց հետո աշխատանքում հայտնաբերել է պայմանագրից շեղումներ կամ թերություններ, որոնք չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ)` ներառյալ այնպիսիք, որոնք կապալառուն դիտավորյալ թաքցրել է, պարտավոր է դրանք հայտնաբերելուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կապալառուին.
5. Պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն: Փորձաքննության ծախսերը կրում է կապալառուն, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձաքննությամբ հաստատվում է կապալառուի կողմից կապալի պայմանագրի խախտման կամ կապալառուի գործողությունների և հայտնաբերված թերությունների միջև պատճառական կապի բացակայությունը: Նշված դեպքերում փորձաքննության ծախսերը կրում է փորձաքննություն պահանջած կողմը, իսկ եթե փորձաքննությունը նշանակվել է երկու կողմերի համաձայնությամբ, ապա ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  718

6. Պատվիրատուի կողմից կատարված աշխատանքն ընդունելուց խուսափելու դեպքում, հաշված այն օրվանից երկու ամիս անցնելուց հետո, երբ պայմանագրի համաձայն` աշխատանքի արդյունքը պետք է հանձնված լիներ պատվիրատուին, կապալառուն իրավունք ունի վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը` իր կատարած ծախսերի արժեքը պահելով, պատվիրատուի անունով մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով.
7. Եթե կատարված աշխատանքն ընդունելուց պատվիրատուի խուսափելը հանգեցրել է աշխատանքը հանձնելու կետանցի, ապա պատրաստված, մշակված (վերամշակված) գույքի պատահական կորստի ռիսկը համարվում է պատվիրատուին փոխանցված` սկսած այն պահից, երբ այդ գույքը պետք է հանձնվեր: