Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը. 1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը տվյալ գործունեությամբ զբաղվող անձին ծանուցման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է. 2. Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել ծանուցում ներկայացրած անձի գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն ամբողջովին չի կասեցվում. 3. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ընթացքում անձը չի կարող իրականացնել որևէ գործողություն ծանուցված գործունեության մասով, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն. 4. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետի ընթացքում ծանուցում ներկայացրած անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է որպես առանց ծանուցում ներկայացնելու ծանուցման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն. 5. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով): Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման որոշմամբ (հրամանով) պետք է հստակ սահմանվեն կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, իսկ ծանուցված գործունեության առանձին գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը կասեցնելու որոշմամբ (հրամանով)՝ նաև կասեցվող գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չպարունակող ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամանները (որոշումները) անվավեր են: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (որոշումը) այն ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին. 8. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում այդ մասին լիազոր մարմնի հրամանը (որոշումը) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամանով (որոշմամբ) ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ. 9. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազոր մարմինն այլ հրաման (որոշում) չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին հաշվառված անձին չի հայտնում. 10. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացած է համարվում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը ձեռք բերելու հերթական տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից. 11. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: |