FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

Ակադեմիայի գործառույթները.
1. Ակադեմիան`
    1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների հավակնորդների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
    2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.
    3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.
    4) կազմակերպում է դատավորների, քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.
    5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.
    6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր.
    7) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներ.
2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն օրենքին համապատասխան.
3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն: