Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները. 1. Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա. 2. Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ. 3. Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, համապատասխանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և չափավոր: |