FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Կազմակերպության պարտականությունները.
1. Կազմակերպությունը պարտավոր է`
    1) վարել իր անդամների և կամավորների հաշվառումը.
    2) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.
    3) պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել Գործակալությանը.
    4) սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Լիազոր մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.
    5) Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը.
    6) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.
    7) իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը.
    8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ.
2. Կազմակերպության մարմինները նրա անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ Կազմակերպության: