FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ.
1. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`
    ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
    բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
    գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և/կամ կենդանի) և քանակը.
    դ) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
    ե) խաղի անցկացման կարգը.
    զ) շահումի տարբերակները.
    է) շահումները վճարելու վայրը.
    ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
    թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.
1.1. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`
    ա) հայտատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
    բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինտերնետային էջի (կայքի) հասցեն.
    գ) տեղեկատվություն շահագործվող ծրագրերի վերաբերյալ.
    դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.
    ե) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
    զ) խաղի անցկացման կարգը.
    է) շահումի տարբերակները.
    ը) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.
    թ) շահումները վճարելու կարգը (վայրը).
    ժ) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
    ժա) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.
1.2. Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) պետք է առնվազն նշված լինեն՝
    ա) կազմակերպչի անվանումը.
    բ) գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
    գ) լիցենզիայի համարը.
    դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.
    ե) քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը արգելվում է.
    զ) խաղերի նկարագրերը, անցկացման կարգերը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.
    է) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
    ը) շահումի տարբերակները.
    թ) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.
    ժ) շահումները վճարելու կարգը.
    ժա) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
    ժբ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.
2. Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին.
3. Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա՝ շահումով խաղի կազմակերպման դեպքում և 30-օրյա՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`
    ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.
    բ) կվտանգեն խաղացողների շահերը.
    գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում: