FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  26

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և կալանավորված ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ. Ձերբակալված և կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով սահմանված կարգով, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, ձերբակալված և կալանավորված անձանց կարող է պատճառաբանված որոշմամբ արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը: Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը նախօրոք պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնեն ձերբակալված և կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու վերաբերյալ: