FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

հայտ՝ սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանի գրանցման նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ. հայտատու՝ անձ կամ անձինք, որի (որոնց) անունից ներկայացվել է հայտը. ապրանքային նշանի իրավատեր՝ անձ կամ անձինք, որի (որոնց) ապրանքային նշանին սույն օրենքի համաձայն պահպանություն է տրամադրված Հայաստանի Հանրապետությունում. պետական գրանցամատյան՝ ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածու, որը սույն օրենքի համաձայն վարում է պետական լիազոր մարմինը, անկախ կրիչից, որի վրա դրանք պահպանվում են. լիցենզիա՝ ապրանքային նշանի իրավատիրոջ (լիցենզատու) կողմից լիցենզային պայմանագրով այլ անձին (լիցենզառու) տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն. ենթալիցենզիա՝ լիցենզառուի կողմից ենթալիցենզային պայմանագրով այլ անձին տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն. դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն. Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով. ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր՝ Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Մարաքեշում. Մադրիդյան համաձայնագիր՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագիր, որն ստորագրվել է 1891 թվականի ապրիլի 14-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով. Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն, որն ստորագրվել է 1989 թվականի հունիսի 28-ին. Ընդհանուր հրահանգ՝ Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կիրարկման Ընդհանուր հրահանգ. Նիցցայի դասակարգիչ՝ դասակարգիչ, որը հիմնադրված է նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման Նիցցայի համաձայնագրով, որն ստորագրվել է 1957 թվականի հունիսի 15-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

միջազգային հայտ՝ ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ, որը ներկայացված է Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կամ անհրաժեշտության դեպքում՝ դրանց երկուսի համաձայն. միջազգային գրանցում՝ ապրանքային նշանի գրանցում, որն իրականացվել է Մադրիդյան համաձայնագրի և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն. Միջազգային բյուրո՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո. միջազգային գրանցամատյան՝ Միջազգային գրանցումների վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաքածու, որը Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության սահմանած կարգով վարում է Միջազգային բյուրոն, անկախ կրիչից, որի վրա դրանք պահվում են. ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր. Միության ապրանքային նշան՝ Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ, որը ծառայում է ապրանքների, աշխատանքների (այսուհետ՝ ապրանքներ) և (կամ) ծառայությունների անհատականացման համար. Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է. Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) և տեղադրվում է Միության պաշտոնական կայքէջում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում. թվական՝ օր, ամիս, տարի. մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը. բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը. ծանուցում՝ ծանուցագրի հանձնում, որը կատարվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ առձեռն՝ ստացականով. հայտերի հիմնապաշար՝ ապրանքային նշանների հայտերի հիմնական տվյալների բազմություն, որի կազմը հաստատում է պետական լիազոր մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ ապրանքային նշան՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար. անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ. հանրահայտ ապրանքային նշան՝ ապրանքային նշան, որը հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կամ դրա մեջ նշված ավելի վաղ թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրության համապատասխան շրջանակներում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ապրանքային նշանը. կոլեկտիվ նշան՝ արտադրողների կամ ծառայություններ մատուցողների տնտեսական ընկերակցության կամ օրենքով սահմանված կարգով՝ անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ՝ միության) ապրանքային նշան, որն օգտագործվում է այդ անձանց ապրանքները և (կամ) ծառայությունները մակնշելու համար. հավաստագրային նշան՝ ապրանքային նշան, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների որոշակի բնութագրերի համապատասխանության հավաստման համար. աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում. ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.