Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 Միջազգային փոստային առաքանիների և միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու առանձնահատկությունները. 1. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիների ժամանման կամ Միության մաքսային տարածքից դրանց մեկնման դեպքում տեղափոխվող միջազգային փոստային առաքանիների մասին փոխադրողի կողմից մաքսային մարմին ներկայացվող տեղեկությունները սահմանափակվում են միջազգային փոստային առաքանիները փոխադրելիս դրանց ուղեկցող՝ Համաշխարհային փոստային Միության ակտերով սահմանված փաստաթղթերում պարունակվող հետևյալ տեղեկություններով՝ 1) միջազգային փոստային առաքանիները ուղարկող և ստացող հանդիսացող միջազգային փոստափոխանակման վայրերի (հաստատությունների) անվանումներ. 2) միջազգային փոստային առաքանիների համաքաշ (կիլոգրամներով). 3) բեռնատեղիների քանակ. 2. Միջազգային փոստային առաքանիներում այն ապրանքների առկայության մասին տեղեկությունները, որոնց նկատմամբ սահմանվել են արգելքներ և սահմանափակումներ, փոխադրողի կողմից ներկայացվում են մաքսային մարմին, եթե փոխադրողը տիրապետում է նման տեղեկատվության. 3. Կույրերի համար նախատեսված աերոգրամները, նամակները, փոստային բացիկները և առաքանիները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով մաքսային մարմնի թույլտվությամբ՝ առանց մաքսային հայտարարագրման և մաքսային ընթացակարգերով ձևակերպման. 4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները մաքսային մարմինների կողմից կատարվում են միջազգային փոստափոխանակման վայրերում (հաստատություններում) կամ մաքսային մարմնի կողմից սահմանված այլ վայրերում: Միջազգային փոստափոխանակման վայրերը (հաստատությունները) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Միջազգային փոստափոխանակման վայրերի (հաստատությունների) մասին տեղեկությունները մաքսային մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով՝ միջազգային փոստափոխանակման վայրերի (հաստատությունների) ընդհանուր ցանկ ձևավորելու և այն Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 5. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն Միության մաքսային տարածք ներմուծման, պետք է անհապաղ արտահանվեն Միության մաքսային տարածքից, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ: Նշված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու միջոցները ձեռնարկվում են այն անդամ պետության փոստային կապի նշանակված օպերատորի կողմից, որի տարածքում գտնվում է միջազգային փոստափոխանակման վայրը (հաստատությունը), եթե երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ անձինք սահմանված չեն. 6. Եթե հայտնաբերվում է, որ միջազգային փոստափոխանակման վայրում (հաստատությունում) արգելքները և սահմանափակումները չեն պահպանվում, ապա մաքսային մարմինը որոշում է կայացնում Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման արգելքի մասին և դրա մասին տեղեկացնում է փոստային կապի նշանակված օպերատորին. 7. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո այդ տարածքից սույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում նշված ապրանքներն անհապաղ արտահանելու անհնարինության դեպքում, այդ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 8. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը կարող են օգտագործվել որպես ուղևորային մաքսային հայտարարագիր, իսկ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված և (կամ) սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ որպես ապրանքների հայտարարագիր: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 9. Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը կարող են օգտագործվել որպես ապրանքների հայտարարագիր միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ հետևյալ դեպքերում՝ 1) այդ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը ենթակա չեն վճարման. 2) այդ ապրանքների նկատմամբ սահմանված չեն արգելքներ և սահմանափակումներ, չեն կիրառվում ներքին շուկայի պաշտպանության միջոցներ. 10. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր և պայմաններ, երբ Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը կարող են օգտագործվել որպես ապրանքների հայտարարագիր՝ «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների, ինչպես նաև «վերաներմուծում» մաքսային ընթացակարգին համապատասխան միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածքից արտահանված և ստացողներին չհանձնված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ. 11. Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր կամ ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործելիս այդ մաքսային հայտարարագիրը ներկայացնելը չի ուղեկցվում դրա էլեկտրոնային տարբերակի ներկայացմամբ, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետության օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր կամ ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործելիս՝ ապրանքների հայտարարագրում կամ ուղևորային մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկություններ պարունակող՝ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից ուղարկվող ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային ձևով ներկայացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել որպես այդպիսի ապրանքների հայտարարագրի կամ ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ. 12. Միջազգային փոստային առաքանիները փոստային կապի նշանակված օպերատորի կողմից ենթակա են հանձնման ժամանակավոր պահպանման միջազգային փոստափոխանակման վայր (հաստատություն) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտից հետո 2 օրացուցային օրվանից ոչ ուշ այն դեպքում, երբ այդ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների նկատմամբ չեն կատարվել դրանց մաքսային հայտարարագրման մաքսային գործառնություններ կամ այդ ապրանքների բացթողումը մերժվել է. 13. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող, Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրումը և բացթողումը՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, իրականացվում է մինչև դրանք ուղարկելու համար փոստային կապի նշանակված օպերատորներին փոխանցելը. 14. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող, Միության մաքսային տարածք ներմուծված, ուղարկողին վերադարձնելու ենթակա ապրանքները արտահանվում են այդ տարածքից մաքսային մարմնի թույլտվությամբ՝ առանց մաքսային հայտարարագրման և մաքսային ընթացակարգերով ձևակերպման: Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու՝ մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու համար փոստային կապի նշանակված օպերատորը մաքսային մարմին է ներկայացնում վերադարձվող միջազգային փոստային առաքանին, որի թաղանթի վրա նշված է վերադարձի պատճառը, և Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և այդ միջազգային փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթերը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 15. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող, Միության մաքսային տարածքից արտահանված և ստացողին չհանձնված անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք մաքսային մարմնի թույլտվությամբ՝ առանց մաքսային հայտարարագրման այն փաթեթվածքի ամբողջականության պահպանման պայմանով, որում այդ ապրանքներն արտահանվել են Միության մաքսային տարածքից: Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու՝ մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու համար փոստային կապի նշանակված օպերատորը մաքսային մարմին է ներկայացնում վերադարձվող միջազգային փոստային առաքանին, որի թաղանթի վրա նշված է վերադարձի պատճառը, և Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և այդ միջազգային փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթերը. 16. Դատարկ փոստային տարան տեղափոխվում է Միության մաքսային սահմանով մաքսային մարմնի թույլտվությամբ՝ առանց մաքսային հայտարարագրման և մաքսային ընթացակարգերով ձևակերպման: Դատարկ փոստային տարան Միության մաքսային սահմանով տեղափոխելու՝ մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու համար փոստային կապի նշանակված օպերատորը մաքսային մարմին է ներկայացնում Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և դատարկ փոստային տարան ուղեկցող փաստաթղթերը. 17. Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված, միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող և որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերում նշված ապրանքների մասին տեղեկությունների և փաստացի ուղարկվող ապրանքների միջև տարբերության փաստերի բացահայտման հետ կապված՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների բացթողման մերժման դեպքում, եթե այդպիսի տարբերությունները չեն հանգեցրել փաստացի ուղարկվող ապրանքների նկատմամբ արգելքների և սահմանափակումների չկիրառմանը, ապա այդպիսի միջազգային փոստային առաքանիները ենթակա են վերադարձման ուղարկողին՝ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով, եթե այդ ապրանքների մասով չի ներկայացվել ապրանքների հայտարարագիր կամ ուղևորային մաքսային հայտարարագիր։ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 286 18. Սույն հոդվածի 14-17-րդ կետերում նշված ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու՝ մաքսային մարմնի թույլտվությունը ձևակերպվում է սույն հոդվածի 14-16-րդ կետերում նշված փաստաթղթերի վրա մաքսային մարմնի կողմից համապատասխան նշումներ անելու միջոցով։ |