FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  142

Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները.
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
    1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.
    2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով, ընդ որում, փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին.
    3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
    4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
    5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով: