FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  291

Հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելը.
1. Հարկային մարմնում հաշվառվելու համար Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հարկ վճարողները Օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով.
2. Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացված տվյալների ինքնաշխատ ստուգման ժամանակ անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում ներկայացված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում.
3. Գրառման ավարտից հետո տեղեկատվական համակարգը դիմողին շնորհում է ՀՎՀՀ և հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը: