FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

Խորհրդի նիստերի անցկացման կարգը.
1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն նախագահում է Ազգային ժողովի նախագահը կամ նրան փոխարինող տեղակալը.
2. Խորհրդի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում.
3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով.
4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նաև զեկուցողին հարցեր տալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդի անդամները: Խորհրդի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ.
5. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.
6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը: