Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների և ստաժորների իրավական վիճակը. Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունները համարվում են վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից: Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու` ներկայացնելով դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, և դադարեցվել է դրա գործողությունը: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների ստաժորները ճանաչվում են փաստաբանների պալատի փորձնակներ: |