Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 119.5 Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները. 1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան. 2. Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում. 3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին. 4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին. 5. Դատական ակտերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո. 6. Դատարանի և դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, տեղեկացումների և արձանագրությունների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները. 7. Համակարգում հրապարակված դատական ակտերի՝ դատարանների միջև շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով. 8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող կատարողական թերթերը և այլ փաստաթղթեր ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։ |