FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  317

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումի մեջ պետք է նշվեն՝
    1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
    2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
    3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
    4) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը (առկայության դեպքում).
    5) արբիտրաժի վճիռը դիմողի կողմից ստանալու ամսաթիվը.
    6) դիմողի պահանջը և վիճարկման հիմքերը.
2. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կից ներկայացվում են՝
    1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը,
    2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը, իսկ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերից մեկով արբիտրաժային համաձայնություն կնքելու դեպքում` դրա կնքված լինելու մասին ապացույցի բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը,
    3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթ,
    4) արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ,
    5) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայության դեպքում՝ նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի պատճենը մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով.
4. Սույն օրենսգրքի 316-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով: