Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 Եզրափակիչ մաս. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ՝ 1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից. 2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից. 3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներով յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի աշխատավարձ ունեցողների, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա: Ընդ որում, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի մասով ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել սույն օրենքով սահմանված կարգով՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից. 4) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2026 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի աշխատավարձ ունեցողների, որոնց մասով սույն օրենքն ուժի մեջ է մտնում այդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից և տարածվում է այդ ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա: Ընդ որում, 2026 թվականի հունվար ամսվանից սկսած՝ որևէ ամսվա արդյունքով աշխատավարձը յուրաքանչյուր գործատուից 200 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կազմելու դեպքում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի մասով ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել սույն օրենքով սահմանված կարգով՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 5) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող և 2025 թվականի համար ներկայացված միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) շահութահարկի հաշվարկում 2 400 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն) հայտարարագրած անձանց, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ընդ որում, նշված հաշվարկների ճշտման արդյունքում արտացոլված եկամուտների նվազեցումը հաշվի չի առնվում. 6) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող և համապատասխանաբար մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ աշխատավարձ և մինչև 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ համախառն եկամուտ (իրացման շրջանառություն) հայտարարագրած անձանց համար, որոնց մասով սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից և տարածվում է այդ ամսվանից վճարվող ապահովագրավճարների վրա։ Եթե սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի գործունեությունը դադարեցված է (ներկայացված է գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն), ապա այդ անձի համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում գործունեությունը վերսկսելու (գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված) օրվան հաջորդող ամսվա 1-ից և տարածվում է այդ ամսվանից վճարվող ապահովագրավճարների վրա. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 7) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների և նրանց փոխկապակցված անձանց, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից՝ ազդակիր համայնքի՝ Կառավարության սահմանած կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսված ապահովագրավճարների վճարման մասին դրույթների համաձայն․ 8) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 9-րդ, 10-րդ մասերի 1-ին կետերի, 14-րդ մասի 2-րդ, 3-6-րդ կետերի, 16-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․ 9) սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից: 2․ Սահմանել, որ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված անձինք և սույն հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով սահմանված անձինք ապահովագրված անձի կարգավիճակ են ստանում 2026 թվականի հունվարի 1-ից՝ հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ տվյալների բազաների փոխգործելիության հիման վրա Ռեգիստրում գրանցված կարգավիճակները։ |