FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  21

Ծառայողական քննություն իրականացնելու իրավասությունը.
1. Ծառայողական քննությունն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, բացառությամբ իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների քննության դեպքերի.
2. Իրավասու ստորաբաժանման ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները.
3. Ծառայողական քննության առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն իրավունք ունի իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող ոստիկանության ծառայողներին հանձնարարելու իրականացնել ծառայողական քննության անցկացման կարգով սահմանված գործողություններ։ Այդ հանձնարարությամբ որոշվում է նաև տվյալ ծառայողին ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներգրավված ծառայողն օգտվում է սույն օրենքով և ոստիկանության ծառայողի ծառայողական քննությունն անցկացնելու կարգով սահմանված բոլոր իրավունքներից և պարտականություններից.
5. Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող ոստիկանության ծառայողը ծառայողական քննության շրջանակներում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։