Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը և խրախուսումը. 1. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերն արգելվում են. 2. Խրախուսման արգելված այլ ձևերն ընդգրկում են՝ 1) հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, պարգևների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչի կտրոնների կիրառումը, ինչպես նաև զեղչային կամ որևէ այլ խրախուսական նպատակներ հետապնդող գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ցուցադրումը, տարածումը կամ այլ ձևով հրապարակայնորեն հասանելի դարձնելը. 2) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշների տրամադրումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի. 3. Հավելյալ սննդի գովազդը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե` 1) չի գովազդվում առողջապահական կազմակերպություններում. 2) հավելյալ սննդի մասին տրամադրվող ցանկացած տեղեկություն խրախուսում է բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում և շարունակական կրծքով կերակրումը մինչև երկու տարեկան հասակը: |