Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 Անչափահասների նկատմամբ նշանակվող ազատազրկումը. 1. Անչափահասի նկատմամբ ազատազրկումը պատժի բացառիկ միջոց է, որը նշանակվում է միայն այն դեպքում, երբ ոչ մի այլ միջոց չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը. 2. Ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ինչպես նաև առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, որը միջին ծանրության հանցանք է և զուգորդված չէ բռնությամբ, անչափահասի նկատմամբ ազատազրկում չի նշանակվում: Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար, բացի ազատազրկումից, այլ պատիժ նախատեսված չէ, ապա դատարանը նշանակում է պատժի համակարգում առկա ազատությունից զրկելու հետ չկապված ավելի մեղմ պատժատեսակ, որը կիրառելի է անչափահասի նկատմամբ: |