Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 20 Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը. 1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ, 2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` Կառավարության սահմանած կարգով. 2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով. 2.1. Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 20 1) հատուկ կարևորության տեղեկություններին առնչվելու թույլտվություն, 2) հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն, 3) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն. 6. Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին. 7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ առանց լիազոր մարմնի համաձայնության. 8. Ռազմական դրության ժամանակ, մարտական գործողություններից բխող անհրաժեշտությամբ պայմանավորված, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման գործընթացն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 20 2.2. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց` Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար. 2.3. Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի՝ ֆիզիկական անձանց` պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության և իրավաբանական անձանց՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման շրջանակներում համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը. 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց նպատակը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ կնքվող պարտավորագրում նախատեսվում են` 1) իրեն վստահված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի պարտավորությունը, 2) իր իրավասությունների շրջանակին վերաբերող պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրազեկ լինելու պարտավորությունը, 3) կողմերի իրավունքները և պարտականությունները, 4) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, 5) պարտավորագրի գործողության ժամկետը, 6) այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն. 5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան՝ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երեք ձևի թույլտվություն` |