Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 41 Լիցենզավորված անձի պարտականությունները. 1. Լիցենզավորված անձը պարտավոր է` 1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան. 2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար. 3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող մեծությունների հաշվարկման մեթոդիկաները. 4) ապահովել իր գործունեության թափանցիկությունը. 5) լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և այլ տեղեկատվությունը Կարգավորող հանձնաժողով ներկայացնել վերջինիս սահմանած ձևերով և կարգով. 6) Կարգավորող հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և տվյալներ. 7) ապահովել բաժանորդների համար սպասարկման որակին ներկայացվող նվազագույն պահանջները. 8) իրականացնել ֆինանսական աուդիտ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տեխնիկական աուդիտ: |