FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  49

Վարչական դատարանի հանձնարարությունը.
1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը.
2. Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են ապացուցման ենթակա փաստերը և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը.
3. Հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում.
4. Հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով.
5. Հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան: