Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 111 Դատավորների թեկնածուների ցուցակում նախկին դատավորին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորին, Բարձրագույն դատական խորհրդի անդամին ընդգրկելը. 1. Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի համապատասխան մասնագիտացման դատավորի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարած անձը (այսուհետ՝ նախկին դատավոր), որը բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում. 2. Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավորի թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով. 3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում գրավոր դիմում, որին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը. 4. Նախկին դատավորի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով. 5. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում նախկին դատավորին հրավիրում զրույցի. 6. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: |