Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից. 2. Վերահսկող կազմակերպությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար. 3. Լիազոր մարմինը սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առաջին ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար. 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք համարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետով հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստումն անցնելուց հետո. 5. Կազմակերպությունների կողմից սույն օրենքով նախատեսված հաշվապահական հաշվառման համակարգին անցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն. 6. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: 2014 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-97-Ն |