Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ապահովագրական միությունները. 1. Ապահովագրողները, վերաապահովագրողներն ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողներն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ապահովագրողների, վերաապահովագրողների կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միություններ և (կամ) անդամակցել դրանց. 2. Ապահովագրողների, վերաապահովագրողների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները չեն կարող ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնել. 3. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ փոփոխություններից հետո 10-օրյա ժամկետում. 4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը: |