Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտի մերժման և անդամակցությունը դադարեցնելու դեպքերը. 1․ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու ֆիզիկական անձի հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնողը՝ 1) չունի գնահատողի գործող որակավորման վկայական. 2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող այլ կազմակերպության անդամ է։ 2․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը գնահատողի անդամակցությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում․ 1) գնահատողի դիմումի համաձայն. 2) սույն օրենքով սահմանված կարգով գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում. 3) վարքագծի կանոնների խախտման հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնության դեպքում։ 3․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտը մերժելու կամ անդամակցությունը դադարեցնելու որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ 4․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը գնահատողի անդամակցությունը դադարեցնելու հաջորդ օրն այդ մասին պարտավոր է տեղյակ պահել՝ 1) գնահատողին, որի անդամակցությունը դադարեցվել է. 2) գնահատման կազմակերպություններին, որոնց հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր. 3) լիազոր մարմնին։ |