FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  129

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը.
1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով.
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ կուսակցությունների դաշինքի կազմում: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ.
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին.
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ.
5. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքվում և ստորագրվում են կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձի կողմից.
6. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ավագանու անդամի թեկնածուները: