Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ. 7. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել կառավարչի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը. 8. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որն առնվազն ներառում է` 1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում. 2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը. 9. Կառավարչի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի իրավասությունների արդյունավետ իրականացման համար. 10. Ներքին աուդիտը պարտավոր է կառավարչի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև ֆոնդի մասնակիցների և (կամ) հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել կառավարչի գործադիր մարմնին, իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաև կառավարչի խորհրդին և Կենտրոնական բանկին. 11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 64 Ներքին աուդիտը. 1. Կառավարիչը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ֆոնդի կառավարման գործունեության բոլոր մակարդակները. 2. Կառավարիչը պարտավոր է ունենալ` իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից և դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը: Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միևնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից. 3. Ներքին աուդիտորները նշանակվում են կառավարչի խորհրդի կողմից: Ներքին աուդիտը պետք է հնարավորություն ունենա ապահովելու ներքին հսկողության արդյունավետ համակարգ: Այդ նպատակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են պահանջներ սահմանվել ներքին աուդիտորների նվազագույն քանակի նկատմամբ` կախված տվյալ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի քանակից և (կամ) պորտֆելի չափից. 4. Ներքին աուդիտն իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և հաշվետու է խորհրդին. 5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը. 6. Ներքին աուդիտը խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն` 1) հսկողություն է իրականացնում կառավարչի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ. 2) ստուգում է կառավարչի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին. |