FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  16

Պաշտպանին դիմելը.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին.
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Պաշտպանին կարող են դիմել նաև բանավոր, որը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի կողմից ենթակա է գրավոր ձևակերպման.
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով.
4. Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականները՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները: Անձի ներկայացուցիչը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի պահանջով պարտավոր է ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր, իսկ իրավահաջորդը, ժառանգը պարտավոր են ներկայացնել համապատասխանաբար իրավահաջորդ կամ ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ.
5. Անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները.
6. Այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու համար լիազորագիր կամ գրավոր համաձայնություն չի պահանջվում, եթե դա կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները.
7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  16

8. Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որևէ անբարենպաստ հետևանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: