Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` 1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով` ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն, 4) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր. 2. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: |