Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 50 Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակումը. 1. Գինեգործական արտադրանքի մնացորդները վերամշակվում և (կամ) պահեստավորվում են գինեգործական արտադրանքի արտադրությունից առանձնացված արտադրական տարածքներում. 2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել և փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակները. 3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի. 4. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը. 5. Գինեգործական արտադրանք արտադրողը և (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների և միջին գնի մասին. 6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների և ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին: |