Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15.4 Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու հետևանքները. 1. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` 1) պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին անհապաղ տեղեկացնում է` ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին. բ) անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին. գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է. դ) մաքսային պետական մարմիններին. ե) կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար. զ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը. է) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար. ը) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին. թ) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին. ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը: Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ. 2) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճռի ուժի մեջ մտնելու պահից հինգ օրվա ընթացքում պարտապանի սնանկության վտանգի դիմումի բավարարման մասին տեղեկություններ հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ պարտապանի հաշվին. 2. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15.4 3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում. 4. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո, իսկ պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները կասեցվում են ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետով։ Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։ |