Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 13.1 Նոտարի օգնականը, նոտարի գործունեությունն ապահովող անձինք և ստաժորը. 1. Նոտարը կարող է ունենալ օգնական, իր գործունեությունն ապահովող այլ աշխատողներ (այսուհետ՝ նոտարի մոտ աշխատող այլ անձինք), որոնց ինքն է աշխատանքի ընդունում և ազատում: Նոտարի օգնականների, նոտարի մոտ աշխատող այլ անձանց քանակը որոշում է նոտարը. 2. Նոտարի օգնական կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն: Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերի ուժով պաշտոնից ազատված նոտարը. 3. Նոտարի օգնականն իրավունք ունի իրականացնելու հետևյալ գործողությունները. 1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրում. 2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում. 3) նոտարական գործավարություն. 4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում. 5) նոտարական պրակտիկայի ամփոփում. 6) աշխատանք արխիվի հետ. 7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների. 4. Նոտարի օգնականի պաշտոնում նշանակվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարական պալատը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ. 5. Նոտարի օգնականի, նոտարի մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են աշխատանքային օրենսդրությամբ և նրանցից յուրաքանչյուրի ու նոտարի միջև կնքված աշխատանքային պայմանագրով. 6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կազմակերպած վերապատրաստում անցնել նոտարական պալատի սահմանած կարգով և պայմաններով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 13.1 7. Նոտարի մոտ աշխատող այլ անձը, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իրավունք ունի կատարելու նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած փաստաթղթերի հիման վրա գործարքների կամ իրավաբանական բովանդակություն ունեցող փաստաթղթերի կազմում, մուտքագրում, այդ թվում՝ նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարաններ, մատյանների լրացում, այդ թվում՝ գրանցամատյանում գրառումների գրանցում, նոտարական գործավարություն, արխիվի հետ աշխատանք, ինչպես նաև նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ. 8. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագրի համաձայն. 9. Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն. 10. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր. 11. Նոտարի ստաժորն իրավունք ունի կատարելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունները և նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների. 12. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը: |