Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 83 ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և կանոնադրությամբ վերապահված են ժողովի իրավասությանը: Խորհուրդը պետք է ստեղծվի 50 և ավելի բաժնետեր ունեցող Ընկերությունում: Մինչև 50 բաժնետեր ունեցող Ընկերությունում խորհուրդ չստեղծվելու դեպքում, նրա իրավասություններն իրականացնում է ժողովը: Այդ դեպքում կանոնադրությունը պետք է դրույթներ պարունակի այն անձի կամ Ընկերության այն մարմնի մասին, որն իրավունք ունի որոշումներ ընդունել սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված հարցերի վերաբերյալ. 2. Ժողովի որոշմամբ խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգևավճար և (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգևավճարի և (կամ) փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ. 3. Ընկերությունը վարում է խորհրդի անդամների ռեեստր, որը բաց է Ընկերության բաժնետերերի ծանոթացման համար և խորհրդի անդամների մասին պարունակում է հետևյալ տվյալները` ա) անունը և ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը. բ) աշխատանքի և (կամ) բնակության վայրն ու հեռախոսահամարը. գ) զբաղմունքը, մասնագիտությունը և կրթությունը. դ) խորհրդի կազմում ընտրվելու տարին, ամիսը, ամսաթիվը և խորհրդի անդամությունից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը (եթե դա տեղի է ունեցել). ե) քանի անգամ է վերընտրվել խորհրդի կազմում. զ) Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և դրանցով տրամադրվող ձայների քանակը, որը պատկանում է Ընկերության բաժնետեր հանդիսացող խորհրդի անդամին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 83 է) տեղեկություններ այլ իրավաբանական անձի մասին, որում նշված անձն զբաղեցնում է ղեկավար (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ և այլն) կամ այլ պաշտոն, այդ պաշտոնում նրա իրավունքներն ու պարտականությունները, եթե տեղեկությունների տրամադրումով չեն խախտվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև տեղեկություններ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով այդ իրավաբանական անձի հետ փոխկապակցվածության մասին. ը) կանոնադրությամբ կամ խորհրդի կանոնակարգով նախատեսված այլ տվյալներ: |