FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը.
1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` փոստով ուղարկում է) ապրանքային նշանի գրանցման վկայագիրը։ Գրանցման վկայագրի ձևը և տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը.
2. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը իրավական փաստաթուղթ է, որը հաստատում է պետական գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա իրավատիրոջ բացառիկ իրավունքը գրանցված ապրանքային նշանի նկատմամբ` վկայագրում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար.
3. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնակն ստանալու համար ապրանքային նշանի իրավատերը կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Ապրանքային նշանը մեկից ավելի անձանց անունով գրանցվելու դեպքում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը կարգավորվում են այդ անձանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով.
5. Ապրանքային նշանի գրանցումը դատարանի կողմից չեղյալ կամ անվավեր ճանաչվելու դեպքում ապրանքային նշանի գրանցման վկայագիրն ուժը կորցրած է ճանաչվում։