Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 289 Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով. 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով. 3. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1) ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը. 3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը. 4. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը: Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հարկ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` անկախ սույն մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 289 5. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1) լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը. 6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում` 1) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. ա. լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը, բ. ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը. 2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. ա. ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը, բ. անձնագրի պատճենը: |