Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 ՀՀ ԱԱՊ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ. ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները` ա) համակարգում է ԱԱՊ-ների գործունեությունը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պալատների համակարգը ինչպես հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում. բ) կարող է մասնակցել ձեռնարկատերերի շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը. գ) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում հանրապետության տնտեսության զարգացման հարցերով. դ) միջազգային առևտրային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները. ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի և վստահելի գործընկեր լինելու մասին. է) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար: Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. ը) մասնակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը. թ) տրամադրում է ԱՏԱ կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ ԱՏԱ կառնետ հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 ժ) իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության ակտի և դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար: Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |