FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Ապրանքի բավարար վերամշակման չափանիշները Հայաստանի Հանրապետությունում.
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ են համարվում այն աշխատանքները, որոնց հետևանքով`
    1) տեղի է ունեցել ԱՏԳ ԱԱ-ում ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխություն.
    2) ապրանքի արտադրության մեջ օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ոչ պակաս, քան 30 տոկոսը, ընդ որում, այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը.
2. ԱՏԳ ԱԱ-ում որպես կոմպլեկտներ դասակարգվող կամ որպես այդպիսիք հանդիսացող ապրանքները համարվում են Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող, եթե կոմպլեկտը հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում և դրա՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող մասերի ընդհանուր արժեքը գերազանցում է դրա արժեքի 55 տոկոսը։