Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 193 Մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման առանձնահատկությունները. 1. Մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 324-326-րդ հոդվածներին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 326-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման արդյունքները ձևակերպվում են Կոմիտեի սահմանած ձևով. 3. Միության մաքսային օրենսգրքի 326-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը սահմանում է Կոմիտեն. 4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 324-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը: |