FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  318

Դիմումի քննությունը.
1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու.
2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում և քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում.
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով.
2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում.
3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին.
4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված վճիռը վիճարկվում է դատարանում.
5. Դատարանը գործի քննության ժամանակ իր նախաձեռնությամբ պարզում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  318

6. Դատարանը կարող է գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել որոշման կայացումը, եթե գտնում է, որ արբիտրաժային վարույթը վերսկսելու միջոցով կարող է վերացվել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքը: Որոշման կայացումը հետաձգելու մասին որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է արբիտրաժին և արբիտրաժային վարույթի կողմերին.
7. Դատարանի կողմից հետաձգման որոշում կայացվելու դեպքում հետաձգման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետում: