FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  22

Ծառայողական քննություն նշանակելու դեպքերը և ժամկետները.
1. Ծառայողական քննություն նշանակվում է վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոններն առերևույթ խախտելու, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով առերևույթ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն առերևույթ չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքերում.
2. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսելու համար ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, պաշտոնատար անձինք, ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ծառայողական քննություն նշանակվում է նաև սույն օրենքով նախատեսված առաքինության ստուգման բացասական արդյունքների հիման վրա.
3. Ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է նաև լիազոր մարմնի, ենթակա պետական մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատողների զեկուցագրերի հիման վրա.
4. Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների դեպքում ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգ սկսվում է լիազոր մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ.
5. Եթե մինչև ծառայողական քննություն սկսելը պարզվել է, որ առկա է տվյալ ոստիկանության ծառայողի մասնակցությամբ կամ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպք, որն առերևույթ կարող է հանդիսանալ ծառայողական քննության առարկա, ապա ծառայողական քննություն սկսելը հետաձգվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը.
6. Ծառայողական քննությունը նշանակվում է սույն հոդվածով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո, բացառությամբ ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքերի։ Այս դեպքում ծառայողական քննություն կարող է նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: