FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Մշակութային աճուրդի կազմակերպչի և մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները. 1․ Մշակութային աճուրդի կազմակերպչի իրավունքներն են՝
    1) իրականացնել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների փորձաքննություն՝ ներգրավելով փորձագետների․ 2) աճուրդից հանել մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ փաստաթղթերը ներկայացվել են թերի։ 2․ Մշակութային աճուրդի կազմակերպչի պարտականություններն են՝
    1) իրականացնել նախաաճուրդային ցուցադրություն․ 2) տրամադրել աճուրդի մասնակիցներին լոտերի վերաբերյալ ամբողջական և ստույգ տեղեկատվություն․ 3) մշակութային աճուրդի տան պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով նախապես (առնվազն 10 աշխատանքային օր առաջ) հրապարակել աճուրդի անցկացման վայրի, ժամի և մասնակցության պայմանների մասին տեղեկատվություն․ 4) տեղեկացնել կազմակերպվող աճուրդի կանոնների մասին․ 5) ապահովել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազա, անվտանգության միջոցներ, ցուցասրահների հասանելիություն և խելամիտ հարմարեցված միջավայր.
    6) ապահովել և երաշխավորել աճուրդում ներկայացված մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների իսկությունն ու ներկայացնել դրանց հավաստիությունը հաստատող փաստաթղթեր․ 7) երաշխավորել և իր գույքով պատասխանատու լինել, որ գնորդը փոխանցի անհրաժեշտ գումարը, իսկ վաճառողը տրամադրի մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան: 3․ Մշակութային աճուրդի մասնակիցների իրավունքներն են՝
    1) ծանոթանալ աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգին և ստանալ ամբողջական և ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ․ 2) ունենալ անձի գաղտնիության իրավունք։ 4․ Մշակութային աճուրդի մասնակիցների պարտականություններն են՝
    1) գրանցվել և ներկայանալ աճուրդին․ 2) տրամադրել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների իսկությունը հավաստող փաստաթղթեր․ 3) իրականացնել անհրաժեշտ վճարումներ։