FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  63.1

Օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար հողամասերի տրամադրումը.
1. Օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը.
2. Պետության սեփականություն համարվող հողամասերը օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար տրամադրվում են ուղղակի վաճառքի, անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև վարձակալության կամ անհատույց օգտագործման, կառուցապատման իրավունքով` պահպանելով փոխադարձության սկզբունքը: